-
07.04.2014|
13:02
Խարկովի շրջանային վարչության շենքն ամբողջովին ազատվել է ՈՒկրաինայի դաշնայնացման կողմնակիցներից՝ Facebook-ի իր էջում գրել է ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
-
07.04.2014|
13:00
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
ՈՒղերձում ասվում է.
-
07.04.2014|
12:59
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ Իսրայելը միակողմանի միջոցներ կձեռնարկի պաղեստինցիների նկատմամբ, եթե նրանք շարունակեն Պաղեստինի անկախ պետություն ստեղծելուն ուղղված քայլերի շրջանակում ընդունել միջազգային համաձայնագրեր:
-
07.04.2014|
12:58
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի մասին է հայտարարել իշխող «Ֆիդես» կուսակցության ղեկավար, երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա ասել է, որ իր կուսակցության հաղթանակը հաստատումն է իրենց քաղաքականության՝ ստեղծել աշխատատեղեր, աջակցել ընտանիքներին և պայքարել պետության ինքնիշխանության համար:
-
07.04.2014|
12:55
Հնդկաստանում այսօր սկսվում են աշխարհի ամենամեծ խորհրդարանի ընտրությունները: Քվեարկությանը մասնակցելու է 815 միլիոն մարդ: Իշխող Հնդկական ազգային կոնգրես կուսակցության հետ մրցում է Հնդկական ժողովրդական կուսակցությունը:
-
07.04.2014|
12:54
««Նախախորհրդարանը» հորդորում է անտեսել մեկ բաժակ ջրում փոթորիկ հիշեցնող այս աճպարարությունը և աչքի առաջ ունենալով մեր պետականությանն ու ազգի ֆիզիկական գոյությանը սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերները` ինքնակազմակերպվել և երկրում ձևավորել պետական կառավարման յուրային համակարգ»,-ասվում է «Նախախորհրդարանի» տարածած հայտարարության մեջ:
-
07.04.2014|
11:58
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը տարածել է հետևյալ հայտարարությունը:
«Ժառանգություն» կուսակցությունը մշտապես եղել է քաղաքական եւ քաղաքացիական ուժերի համախմբման ջատագովը՝ հստակ գիտակցելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր փոխել մեր երկրում ստեղծված ծանր իրավիճակը:
-
07.04.2014|
11:54
Հորդանանում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարում հուզումների հետևանքով զոհվել է մեկ փախստական, կան տասնյակ վիրավորներ:
-
07.04.2014|
11:50
Ոչիշխանականների քառյակի մեջ մտնող ուժերի ղեկավարները պետք է հանդիպեն և քննարկեն իրենց «հետագա քայլերի մարտավարությունն ու համատեղ պայքարի ռազմավարությունը»: Այս մասին ասվում է «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ:
-
07.04.2014|
11:40
Ռուսաստանի` ՈՒկրաինայի արևելյան հատված ներխուժման դեպքում, ՆԱՏՕ-ն պետք է իր զորքերը տեղակայի ուկրաինական տարածքում: Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: